Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ»-ը ինն ամսում 150 միլիոն դոլարի ապրանք է ներկրել.
Ժողովուրդը թերթը գրում է. Հայաստանի հազար խոշոր հարկատուների` երեկ հրապարակած ցուցակի համաձայն՝ այս տարվա անցած ինն ամիսներին ամենաշատը հարկեր վճարել են «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը` 30 միլիարդ 188 միլիոն դրամ, երկրորդը՝ «Ղ-Տելեկոմ» (ապրանքանիշը «Վիվասելլ») ընկերությունը` 22 միլիարդ 150 միլիոն դրամ, իսկ երրորդը` ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունը` 14 միլիարդ 752 միլիոն դրամ ցուցանիշով: Առաջին երկու ընկերությունների դեպքում նրանց խոշոր հարկատու լինելու հանգամանքը բնական եւ հասկանալի է՝ մեկը ողջ հանրապետությանը գազ մատակարարող ընկերությունն է, մյուսը` բջջային կապի առաջատար օպերատորը: Երրորդ ընկերությունը՝ «Ալեքս Գրիգ»-ը, զբաղվում է ապրանքներ ներկրելով, այսինքն՝ մեծ հաշվով ոչինչ չարտադրելով՝ ահռելի եկամուտներ է ստանում: «Ալեքս Գրիգի» վճարած հարկերը հիմք ընդունելով՝ կարելի է ասել, որ այդ ընկերությունն ինն ամսում շուրջ 150 միլիոն դոլարի ապրանք է ներկրել: Ի դեպ, Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերությունները շատ են, դրանցից մի քանիսը եւս խոշորների ցանկում են, բայց ավելի ցածր հորիզոնականներում:
