Սամվել Ալեքսանյանը որոշել է
«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջին օրերին շուկայում շաքարավազի գնի նվազումը լրջորեն անհանգստացրել է շաքարավազի արքա ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին։ Նա, որպեսզի թույլ չտա շաքարավազի շուկայում այլ խաղացողների մուտք գործել, որոշում է կայացրել շաքարեղեգի հումք ներկրել և այստեղ՝ Ախուրյանում իրեն պատկանող գործարանում շաքարավազ արտադրել։
Մեր տեղեկություններով՝ 40 տոննա շաքարեղեգի հումքը՝ գնված Բրազիլիայից, արդեն ճանապարհին է։ Հայաստանում շաքարավազի արտադրությունը ևս կնպաստի գնի անկմանը, սակայն մենաշնորհը ամեն դեպքում կմնա իրեն, քանի որ Հայաստանում շաքարավազի արտադրության պարագայում այլևս նպատակահարմար չի լինի այլ անձանց կողմից երրորդ երկրից շաքարավազ ներկրել»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: