Սամվել Ֆարմանյանն ընդդեմ բուքմեյքերական գրասենյակների
21-րդ դարում Հայաստանում մեծ տարածում են գտել բուքմեյքերական գրասենյակները եւ նրանց կետերը:
ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պատրաստվում է ներկայացնել օրենքի մի նախագիծ, որով ՀՀ-ում օրենսդրորեն կարգելվի բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը: Այս մասին տեղեկացնում է armsport.am-ը:
Այս կապացությամբ Ֆարմանյանը գրել է հետեւյալը.
«Շուտով մեկնարկում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանը: Նման մի մտադրություն ունեմ... Գործընկերներիս հետ խորհրդակցելուց ու մասնագիտական քննարկումներից հետո ցանկանում եմ մշակել ու ներկայացնել օրենքի մի նախագիծ, որով ՀՀ-ում օրենսդրորեն կարգելվի բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը, ներառյալ դրանց ինտերնետային տարբերակները, ինչպես շատ երկրներում է: Շնորհակալ կլինեմ կարծիքների համար»:
