Սամվել Կարապետյանը՝ «Հայ գործարարների ասոցիացիա»-ի նախագահ
Հայազգի մի խումբ գործարարներ՝ «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի գլխավորությամբ, հիմնել են «Հայ գործարարների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը:
Կազմակերպությունը գրանցվել է այս շաբաթ Մոսկվայում, Սամվել Կարապետյանը հանդիսանում է կազմակերպության նախագահը:
Բացի Սամվել Կարապետյանից, համահիմնադիրների թվում են «Ֆորա-բանկ»-ի նախագահը, Comedy Club-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը, «Տաշիր»-ի առաջին փոխնախագահ Վարուժան Արթենյանը, «Լուդինգ» ընկերության համասեփականատեր Արմեն Շախազիզյանը և այլոք: