Սամվել Կարապետյանը 1.5 միլիոն դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին
Տաշիր ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը 1.5 միլիոն դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
Կարապետյանը հիմնադրամի ամենախոշոր նվիրատուն է: 1992-ից, երբ ստեղծվեց հիմնադրամը, Կարապետյանը ընդհանուր առմամբ նվիրաբերել է շուրջ 25 միլիոն դոլար: Նվիրատվության ծավալով երկրորդը Քըրք Քրքորյանն է:
Նոյեմբերի 28-ից «Հայաստան» համահայկական հիմնադրամը անց է կացնում ազգային նվիրատվության 22-րդ հեռուստամարաթոնը՝ «Ես իմ անուշ Հայաստանի․ կենարար ջուր և արև համայնքներին» խորագրի ներքո:
Սամվել Կարապետյանը, ըստ ամերիկյան Forbes պարբերականի 2019-ի ցուցակի, աշխարհի ամենահարուստ հայն է:
Կարապետյանի կարողությունը գնահատվել է 3.7 մլրդ դոլար:
Նա զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 568-րդ (+38) հորիզոնականը։