Սամվել Կարապետյանը հանդիպել է ՀԷՑ ղեկավար կազմի հետ
Ըստ armtimes.com-ի ունեցած տվյալների՝ «Տաշիր գրուպ»-ի եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ սեփականատեր Սամվել Կարապետյանը հանդիպել է ՀԷՑ ղեկավար անձնակազմի, մասնաճյուղերի ղեկավարների հետ:
Գործարարը ներկայացրել է, թե ինչ նպատակ է հետապնդում իր կողմից ընկերության բաժնետոմսերի ձեռք բերումը: «Ես փող աշխատելու նպատակ չունեմ: Իմ նպատակը համակարգն առողջացնելն է, խնդիրները վերացնելը, որպեսզի մեր երկրում բարձր որակի սպասարկում ունենանք: Համակարգը պետք է մաքրենք, առողջացնենք»,-ասել է Սամվել Կարապետյանը ու նաեւ քննարկել ընկերության առաջիկա անելիքները:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
