Սամվել Մելքոնյանը շարունակում է ապաքինվել վնասվածքից
Կապանի «Գանձասարի» հարձակվող Սամվել Մելքոնյանն անհատական մարզումներով է նախապատրաստվում առաջնության 2-րդ կեսին:
Armsport.am-ին 30-ամյա ֆուտբոլիստը հայտնեց, որ շարունակում է ապաքինվել նոյեմբերին ստացած վնասվածքից:
«Նոյեմբերին ստացած ծնկի վնասվածքից մինչ այժմ ապաքինվում եմ: Այնպիսի վնասվածք է, որի ապաքինման փուլում պետք չէ ռիսկի դիմել, քանի որ հնարավոր են բարդացումներ:
Այժմ մարզասրահ եմ հաճախում եւ վարժություններս հիմնականում ապաքինման համար են»,- ասաց Մելքոնյանը:
Ֆուտբոլիստը հավելեց նաեւ, որ ապաքինման ժամկետի հարցում դեռեւս հստակություն չկա:
Ավելացնենք, որ Կապանի «Գանձասարը» դեռ չի սկսել նախապատրաստվել մրցաշրջանի երկրորդ կեսին: