Սամվել Նիկոյանի որդին նոր պաշտոն կստանա.
«Հրապարակ» թերթի տեղեկություններով, ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն ամբողջությամբ լծվել է իր գերատեսչության համար կադրեր ընտրելու գործին՝ նախապատվությունը տալով դրսում սովորած կադրերին:
Ըստ հավաստի տեղեկությունների, արդեն հստակեցված է նրա գլխավորած նախարարության աշխատակազմի ղեկավարի հարցը, այդ պաշտոնում մոտ ժամանակներս կնշանակվի քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավար Վարդան Նիկոյանը՝ Սամվել Նիկոյանի որդին: Այլ պաշտոնյաների հարցում Գաբրիելյանը դեռևս չի կողմնորոշվել, հիմնական խնդիրը ցածր աշխատավարձերն են, որոնք քիչ են ձգում լավ կրթություն ստացած կադրերին»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
