Սամվել Շահրամանյանն Ազգային ժողովում է. քննիչ հանձնաժողովի նիստը դռնփակ է
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այս պահին ՀՀ Ազգային ժողովում է։ Նա մասնակցում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին։ Այս մասին գրում է News.am-ը:
Նիստը դռնփակ է։ Լրագրողները հույս ունեին նախքան նիստը սկսելը հարցեր ուղղել Սամվել Շահրամանյանին, սակայն այդպես էլ չհաջողվեց:
Մինչ նիստը սկսելը հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին տեղեկացրել է, որ Շահրամանյանը նրանց հետ չի խոսելու։
Հիշեցնենք, որ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ավելի վաղ ասել էր, որ հանձնաժողովը դեռ մեկ ամիս ունի մինչև լիազորությունների ավարտը, և իրենք մտադիր են Սամվել Շահրամանյանին հրավիրել, որ գա և պատասխանի իրենց հարցերին։ Նոյեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Շահրամանյանն ընդունել է Քոչարյանի՝ ԱԺ քննիչ հանձնաժողով գնալու և ցուցմունք տալու առաջարկը։