Սամվել Թաթոյանին մեղադրանք է առաջադրվել
26-ամյա կապիտան Սամվել Թաթոյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Թաթոյանը, հանդիսանալով թիվ N զորամասի զինծառայող, կոչումով կապիտան, պաշտոնատար անձ և պետ, դիտավորությամբ անցել է իր պաշտոնեական լիազորությունների սահմանը`կազմակերպելով եւ անցկացնելով դրամահավաք:
Սամվել Թաթոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Գործը քննվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: