Սանկտ-Պետերբուրգում վարորդը մեքենայով վրաերթի է ենթարկել անցորդներին
Երկու աղջիկ և մեկ երեխա են տուժել Սանկտ-Պետերբուրգում՝ հետիոտնային անցման հատվածում ավտոմեքենայի վրաերթի հետևանքով: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին:
«Մոտավորապես 13:35-ին Բուխարեստսկայա փողոցում «Տոյոտա» մեքենան մշտական հետիոտնային անցման գոտում վրաերթի է ենթարկել երկու 22-ամյա աղջնակի և մեկ 9-ամյա երեխայի»,- ասված է Ճանապարհային անվտանգության պետական տեսչության տարածած հաղորդագրության մեջ:
ՃՏՊ հետևանքով տուժածների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Տարվում է լրացուցիչ զննություն:
