ՍԱՊԾ նախկին պետին անգործ չեն թողնի
«Փաստ»-ը գրել է. «Պարզվում է Սննդամթերքի անվտանգության ծառայության պետ Արմեն Հայրապետյանին աշխատանքից ազատելու պատճառը նրա ոչ յուրային լինելն է եղել: Եթե նախկինում նա շաբաթը 5 օր կառավարության նախորդ ղեկավարի հետ շփվելու հնարավորություն ուներ և կարողանում էր բոլոր հարցերը քննարկել նրա հետ, ապա վարչապետի փոփոխությունից հետո ուղիղ կապը ոչ միայն ընդհատվել էր, այլև լիովին բացակայել: Նոր վարչապետն այս ընթացքում նրան որևէ անգամ չի ընդունել, ոչ էլ հանձնարարականներ է տվել:
Չնայած այդ ամենին, նրան անգործ չեն թողնի, և նա կնշանակվի գյուղնախարարի խորհրդական: Իսկ նման որոշում կայացնելու առիթն այն է, որ մինչ այդ ինքն էր համակարգում հայկական ծառայության կապը ՌԴ համանման ծառայության հետ, և այդ համակարգի ներդրումն իրականացվել է հենց նրա ջանքերի շնորհիվ»:
