Սարգսյանը ՄՄ հարցի շուրջ հեռախոսազրույց է ունեցել Մեդվեդեւի հետ
Ռուսական մամուլը հաղորդում է, որ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Կողմերը քննարկել են Մաքսային միության եւ Հայաստանի միջեւ համագործակցության հետագա ընդլայնմանն առնչվող հարցեր: Քննարկվել են նաեւ երկկողմ համագործակցության հարցեր:
