Սարի թաղի բնակիչներին տարհանում են
«Սասնա ծռեր» Facebook-յան էջը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Սարի թաղի բնակիչներին տարհանում են: «Ահազանգ ստացանք, որ Սարի թաղի բնակիչներին տարհանում են: Ով կարող է տեղեկացրեք: Լուրը չճշտված է: Սակայն թող իմանան երթի մասնակիցները»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշենք, որ Ազատության հրապարակից երթը այս պահին հասել է Սարի թաղ: Ցուցարարները շարժվում են դեպի Խորենացի փողոց՝ սատար կանգնելու հուլիսի 17-ից ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր»-ի տղաներին:
