Սարի թաղում տուժած 17-ամյա տղայի աչքը հեռացրել են
Սարի թաղում ոստիկանական գործողությունների հետեւանքով տուժած 17-ամյա Սայաթ Հարությունյանի աչքը հեռացրել են։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է նրա հորեղբայր Կարո Հարությունյանը։
Նա պատմեց, որ Սայաթը Վարդենիսից է եկել քույրերին տեսակցելու, որոնք Երեւանում են ապրում, իսկ այսօր Սարի թաղ էր եկել բարեկամներին տեսնելու։ Ըստ հորեղբոր, նա որեւէ ցույցի չի մասնակցել։
Սայաթ Հարությունյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց։
Հիվանդանոցից NEWS.am-ին հայտնեցին, որ 17-ամյա պատանու վիճակն այս պահին բավարար է։
մանրամասն՝news.am-ում
