Սարսափելի դեպք. Տղամարդու դիակ է հայտնաբերվել, մի մասը՝ հոշոտված
Մերձավան գյուղի կիսակառույցներից մեկում գյուղացիները երեկ տղամարդու դի են հայտնաբերել՝ ձախ ձեռքը հոշոտված վիճակում։ Նրանք ահազանգել են իրավապահներին, որոնք ավելի ուշ պարզել են տղամարդու ինքնությունը։
Պարզվել է՝ մահացածը Ջերմուկ քաղաքի 54-ամյա բնակիչ է։ «Առաջին լրատվական»-ին հայտնի է դարձել, որ տղամարդը մի քանի օր շարունակ մահացած-ընկած է եղել նշված վայրում։ Թե ինչ հանգամանքներում է մահացել՝ դեռևս պարզվում է։
Տեղեկացանք, որ մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն։