Սաշիկ Սարգսյանը 2, 9 մլն դոլարով վաճառում է իր առանձնատունը
Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի եղբայրը Սաշիկ Սարգսյանը վաճառում է ԱՄՆ Կալիֆոռնյա նահանգում գտնվող իր առանձնատունը: Առանձնատան մասին հայտարարությունը տեղակայված է www.realtor.comկայքում, որը զբաղվում է անշարժ գույքի վաճառքով:Այս մասին գրում է politik.am-ը:
Առանձնատունը վաճառվում է 2 990 000 ԱՄՆ դոլարով: Այս բնակարանի մասին խոսակցություններ վաղուց էին շրջանառվում, սակայն իշխանությունները ամեն կերպ փորձում էին հերքել այն:
Ի դեպ հետաքրքիր է, որ բնակարանի լուսանկարներից մեկում, որտեղ պատկերված է աշխատասենյակը, պահարանում հստակ երևում է Սերժ Սարգսյանի դիմանկարը: