1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Սասնա ծռեր»-ի գործով փաստաբանների հանդեպ սանկցիաներ կիրառվեցին

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվեց «Սասնա ծռեր» զինված խմբի 14 անդամի գործով արտագնա դատական նիստը:

Մինչ նիստը սկսվելը դատական կարգադրիչները փաստաբաններին դատական նիստերի դահլիճ ներս թողնելու համար զննության ենթարկեցին։

Սակայն փաստաբաններ Արա Զաքարյանին, Լուսինե Սահակյանին և Մուշեղ Շուշանյանին կարգադրիչները չթույլատրեցին մտնել նիստերի դահլիճ, քանի որ նրանք հրաժարվեցին բացել պայուսակներն ու ներկայացնել պարունակությունը։ Ըստ պաշտպանների՝ զննությունն անօրինական է։

Լուսինե Սահակյանը նշեց, որ իր պայուսակում ընդամենը մեկ անձեռոցիկ է, իսկ մետաղորսիչ սարքերը ձայն են արձակում՝  պայուսակի վրայի մետաղական կտորների պատճառով։

Արա Զաքարյանը խնդրեց կարգադրիչներին ներկայացնել արգելված իրերի ցանկը, որոնց առկայության դեպքում չի թույլատրվում մուտք գործել նիստերի դահլիճ։

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը այս քայլի մեջ միտում է տեսնում. «Իմ գործընկերների մեջ կան մարդիկ, որոնց պայուսակը ազդանշան է տվել, սակայն նրանք կարողացել են մտնել նիստերի դահլիճ։ Բացի առաջին երկու դատական նիստից, չեմ կարողացել մասնակցել մյուս նիստերին։ Դատարանը դիտարկում է որպես անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ և հանրային պաշտպան է ներգրավում, ինչը խախտում է իմ և իմ պաշտպանյալի իրավունքը»։

Այնուհետև Արա Զարքարյանն իր պայուսակը փոխարինեց տոպրակով և ներկայացավ նիստին։

Նիստի մեկնարկին դատավոր Արտուշ Գաբրիելյանն ընթերցեց Լուսինե Սահակյանի և Մուշեղ Շուշանյանի վերաբերյալ կազմած կարգադրիչների արձանագրությունը։ «Սասնա ծռեր»-ի անդամ, ամբաստանյալ Արայիկ Խանդոյանը փորձեց ինչ-որ հայտարարություն անել, սակայն դատավորը նրան նախազգուշացրեց, որ նիստը խանգարելու դեպքում սանկցիա կկիրառի։

Սակայն նրա պաշտպան Արա Ղարագյոզյանը դատարանին հայտնեց, որ իր պաշտպանյալն առողջական խնդիրներ ունի և ընդամենը ջուր է խնդրում։ Այնուամենայնիվ, դատավորը որոշում կայացրեց Արայիկ Խանդոյանին նիստերի դահլիճից հեռացնելու վերաբերյալ։

Ապա Արտուշ Գաբրիելյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ փաստաբաններ Մուշեղ Շուշանյանի ու Լուսինե Սահակյանի վարքագծի վերաբերյալ որոշում կայացնելու։

Այնուհետև հրապարակվեց որոշումը՝  փաստաբանների վերաբերյալ հերթական անգամ սանկցիա կիրառելու վերաբերյալ:  Որոշվեց նրանց պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմում ներկայացնել ՀՀ փաստաբանների պալատ:

Այնուհետև նիստերի քարտուղարուհին զեկուցեց, որ դատարանի դահլիճից բացակայում է Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը։ Նա դիմում էր ներկայացրել, որում նշված էր, որ իր անհամաձայնությունն է հայտնում դատական նիստում կատարված ապօրինի գործողությունների վերաբերյալ։

«Դուք ընթերցելով կարգադրիչների արձանագրությունն, ընթացքում դահլիճից հեռացնելով իմ պաշտպանյալին, թույլ չտվեցիք որևէ պաշտպանի դիքորոշում հայտնել։ Հայտնում եմ, որ ինձ զննելու ժամանակ մետաղորսիչ սարքը բազմաթիվ ձայնային ազդանշաններ արձակեց, իմ պայուսակում առկա էին մետաղական բազմաթիվ առարկաներ, սակայն ինձ անարգել ներս թողեցիք։ Իմ գործընկերներ Մուշեղ Շուշանյանը, Լուսինե Սահակյանը նույնանման պայմաններում չկարողացան ներս մտնել։  Դուք ձեր գործողություններով խոչընդոտում եք փաստաբանների աշխատանքը։ Ես այս դատական նիստին չեմ մասնակցի»,- ընթերցեց դատավորը և հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Պապիկյանի վարքագծի վերաբերյալ որոշում կայացնելու։

Վերադառնալուց հետո դատարանն Արայիկ Պապիկյանի նկատամբ ևս կիրառեց սանկցիա՝ պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմում ներկայացնել ՀՀ փաստաբանների պալատ:

Նիստի ընթացքում պաշտպան Արա Զաքարյանը միջնորդեց հետաձգել դատական նիստը, ապահովել դատավարության մասնակիցների առկայությունը, վերացնել փաստաբաններին խուզարկելու ապօրինի գործընթացը, հնարավորություն տալ ստանալու իր ներկայացրած միջորդությունը, դա ուսումնասիրելու և դրա վերաբերյալ կարծիք հայտնելու համար։ Պաշտպանները միացան Զաքարյանի միջնորդությանը, սակայն դատարանը չբավարարվեց այն՝ համարելով, որ ոչ ժամանակին արված միջնորդություն է։

«Սասնա ծռեր»-ի անդամ, ամբաստանյալ Կարո Եղնուկյանը դիմում էր ներկայացրել դատարան։ Դատավորը ներկայացրեց, որ Եղնուկյանն իր դիմումով խնդրում է որպես իր պաշտպանյալ ներգրավել նաև Նինա Կարապետյանին։ Դատավորը դիմումը բավարարեց։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 13-ին:

Արմինե Ալոյան Իրավաբան.net

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan