«Սասնա ծռեր»-ից Արթուր Սողոմոնյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
«Սասնա ծռեր» խմբավորումը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Հաղորդում ենք, որ Սասնա Ծուռ Արթուր Սողոմոնյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Նրան է այցելել փաստաբանը և այս պահին գտնվում է այնտեղ: Տեղեկացնենք նաև, որ Արթուր Սողմոնյանը տառապում է ֆուրոնկուլյոզ հիվանդությամբ, և բազմաթիվ դիմումները անարձագանք են մնացել ՔԿՀ-ի ղեկավարության կողմից: Նա չի ստացել պատշաճ բուժօգնություն: Լրացուցիչ տեղեկություններ ստանալուն պես Արթուր Սողոմոնյանի առողջական վիճակի մասին կհաղորդենք»:
