«Սասնա ծռերից» երեքին ցմահ ազատազրկում է սպասվում
«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Սասնա ծռերի» խմբից առնվազն 5 անձ կարող է արդարացվել: Պատճառն այն է, որ վերջիններս ՊՊԾ գնդի գրավման մասին չեն իմացել եւ իրենց կարծիքով՝ պարզապես ի պաշտպանություն Սեֆիլյանի բողոքի հանրահավաքի են գնացել:
Մեր տեղեկություններով՝ «Սասնա ծռերից» առնվազն երեք անձ ստանալու է ամենախիստ պատիժը՝ խոսքը հավանաբար ոստիկանների սպանության մեջ մեղադրվող Սմբատ Բարսեղյանի, ինչպես նաեւ Պավլիկ Մանուկյանի ու Վարուժան Ավետիսյանի մասին է:
Վերջին երկուսին ամենախիստ պատիժն է սպասվում՝ՊՊԾ գնդի գրավման օպերացիան կազմակերպելու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում