Սատուրնը ռեկորդակիր է դարձել արբանյակների թվաքանակով
Յուպիտերն առաջնությունը Սատուրնին է զիջել Արեգակնային համակարգում հայտնի արբանյակների թվաքանակով: Ավելի վաղ հայտնի էր, որ Յուպիտերն ունի 79 արբանյակ, իսկ Սատուրնը՝ 62։
Հոկտեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ աստղագետները՝ ամերիկյան Քառնեգի ինստիտուտի աշխատակից Սքոթ Շեփարդի ղեկավարությամբ, եւս 20 նոր արբանյակ են հայտնաբերել Սատուրնի շուրջը: Այսպիսով, դրանց ընդհանուր թիվն ավելացել է մինչեւ 82, եւ գազային այդ հսկան ռեկորդակիր է դարձել հայտնի արբանյակների թվով: Հայտնագործությունն արվել է 8,2 մետր տրամագծով հայելի ունեցող «Սուբարու» աստղադիտակի օգնությամբ: Այն գտնվում է Հավայան կղզիների Մաուն-Քեա հրաբխի գագաթին, հաղորդել է, «Ինտերֆաքս»-ը: