Սաուդյան Արաբիան հարվածներ Է հասցրել Եմենի մայրաքաղաքին
Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ արաբական կոալիցիան Եմենի մայրաքաղաք Սանային հարվածներ Է հասցրել Եմենի գլխավոր մարզադաշտի տարածքից զենքի դուրսբերման շուրջ վերջնագրի կատարման ժամկետը լրանալուց հետո, որն առաջադրվել Էր Եմենի հյուսիսում (հուսիներին) կառավարող «Անսար Ալլա» շարժմանը:
ՌԻԱ Նովոստիին հաղորդել Է Սանայում իշխանության տեղական մարմինների մի աղբյուր: «Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ արաբական կոալիցիայի մարտական ինքնաթիռները երկու հարձակում են կատարել մայրաքաղաք Սանայի վրա՝ հարվածներ Է հասցնելով մայրաքաղաք Սանայի կենտրոնում տեղակայված մատակարարման ճամբարին»,-հաղորդել Է աղբյուրը:
Իր հերթին «Ալ Իհբարիա» սաուդյան հեռուստաալիքի համար կոալիցիայի հայտարարության մեջ ասվում Է, որ հուսիներին տրված ժամանակում նրանք մարզադաշտից զենք են տեղափոխել ճամբար եւ հաջողվել Է խփել զենքի ինը թաքստոցներին: Դեկտեմբերի 24-ի վաղ առավոտյան արաբական կոալիցիան հայտարարել Է վեցժամյա ժամկետի ավարտվելու մասին, որն անհրաժեշտ Էր Սանայի «Ալ Թաուրա» մարզադաշտից հուսիների կողմից զենքի դուրսբերման վերջնագրի կատարման համար, որտեղ բազավորվում եւ վարժանքներ Է անցկացնում ֆուտբոլի ազգային թիմը: