Սա ոչ թե իշխանափոխության, այլ իշխանակիսության գործընթաց է. Ալեքսանդր Արզումանյան (Video)
1in.am-ը գրում է.«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանը։
-Պարոն Արզումանյան, ԵՏՄ-ին անդամակցությունն արդեն իրողություն է՝ հաշվի առնելով, որ ԱԺ-ում մոտ տասը պատգամավոր կլինեն, որոնք դեմ կքվեարկեն այդ նախագծին: Որո՞նք են լինելու հետագա գործողությունները, որոնք դեմ են Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությանը:
-Դեռևս իրողություն չէ: Այնուամենայնիվ, սպասենք, որ մտնի և քվեարկվի: Քննարկումներ ենք անցկացնելու, լսումներ են լինելու, և հանձնաժողովներըպետք է իրենց տեսակետն արտահայտեն: Այո, սա պարտադրված որոշում էր, որ մեր իշխանությունները ստիպված կատարել են, որին ինձ պես մտածող մարդիկ և ընդհանրապես լիբերալ հայացքներ կրող մարդիկ կտրականապես դեմ են: Շատ է խոսվում տնտեսական բաղադրիչի մասին, որը կարելի է երկար վերլուծությունների ենթարկել, բայց այս կառույցի հիմքում առաջին հերթին դրված ենՌուսաստանի կայսերական նկրտումները և Ռուսաստանի ցանկությունը վերստեղծել ինչ-որ նոր ձևով Սովետական միություն: Սա ամենավտանգավորն է:
Մենք մտնում ենք մի պրոյեկտի մեջ, որը տանում է այդ մասնակից երկրների ընդհանուր մեկուսացմանը: Մենք տեսնում ենք Ռուսաստանի և քաղաքակիրթ աշխարհի միջև այսօրվա հարաբերությունները, և մենք դառնալու ենք «իզգոյ»պետության նման սատելիտ մի երկիր:
Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ինչ ենք անելու՝ շարունակելու ենք պայքարը: Որևէ երկրում լիբերալ հայացքները չեն լինում դոմինանտ գաղափարախոսություն: Սա ավելի շատ միսիոներական աշխատանք է՝ շարունակել ժողովրդին համոզել, և քանի որ վստահ եմ, որ ապագա չունի այս միությունը, կարծում եմ՝ կամաց-կամաց մեր համակիրների թիվն ավելանալու է: Չմոռանանք՝ 1968-ին Խորհրդային միության փլուզումը սկսվեց ութ հոգու ցույցով, երբ ութ խիզախ քաղաքացիներ ցույցերի միջոցով իրենց դժգոհությունը հայտնեցին Չեխոսլովակիայի անեքսիայի առնչությամբ: Այնպես որ, ութ թե տասը կլինի՝ այդ թիվը որակ է տալու, մեծանալու է:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
