Սաղ փողերը կերել են, հիմա էլ ուզում են ժողովուրդը պարտքերը փակի.
Հրապարակ թերթը գրում է. Ազատության հրապարակում երեկ «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունն էլեկտրաէներգիայի թանկացման դեմ քննարկում էր կազմակերպել: Որոշել են թանկացման դեմն առնել՝ երթեր, ցույցեր կազմակերպելով: Դեռ շարքերը ստվար չեն, բայց դա վերագրում են ինֆորմացիոն բլոկադային, ինչը որոշել են ճեղքել. «Ամեն մեկս մեր շենքում, մեր բակում պետք է սկսենք տարածել, ինֆորմացիա տալ մարդկանց… հետագայում, համոզված ենք, կշատանանք»: Իսկ քննարկմանը մասնակցող Արթուր պապն ամփոփեց իրավիճակը. «Սենց էլ բա՞ն կլինի՝ սաղ փողերը կերել են, հիմա էլ ուզում են ժողովուրդը պարտքերը փակի: Էդքան տղամարդ են՝ թող իրանց հարստությունները ծախեն՝ պարտքերը փակեն: Թե չէ ամբողջ օրը հայրենիք, հայրենիք: Իրենց հայրենիքը փողն ա, փողը»:
