ՍԴ-ն 62,2 մլն դրամ է խնդրում կառավարությունից` պատուհան փոխելու եւ ավտոմեքենա ձեռք բերելու համար
Այսօր ԱԺ–ում 2014թ. բյուջեյի քննարկման ժամանակ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը ներկայացրեց, որ ՍԴ շենքը խիստ վերանորոգման կարիք ունի: Նա կառավարությանը ներկայացրեց նախահաշիվը, որով խնդրում էր 62,2 մլն դրամ հատկացնել՝ պատուհանները փոխելու եւ երկու ավտոմեքենա ձեռք բերելու համար։ Առուշան Հակոբյանը տեղեկացրեց, որ սահմանված քանակից մեքենաները պակասում են եւ դրանք անհրաժեշտ են դատավորների համար: Երբ նրան հուշեցին, որ կառավարությունն առաջնային խնդիրներն է հաշվի առնում, նա արձագանքեց. «Ես ընդամենը հարցը բարձրացրեցի։ Եթե չեք նախատեսում, չեք նախատեսում»։
