Սեւազգեստ մայրերը դիմելու են Վճռաբեկ դատարան
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վերաքննիչ դատարանն այսօր մերժեց զոհված զինծառայողներ Արթուր Ղազարյանի եւ Վալերի Մուրադյանի մայրերի՝ Իրինա Ղազարյանի ու Նանա Մուրադյանի բողոքն ընդդեմ ոստիկանների:
«Բողոքում էինք Ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ` գտնելով, որ դատարանը խախտել է հավաքների ազատության եւ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքների կիրառման ստանդարտները, որոնք ամրագրված են մեր` պետական օրենսդրությամբ եւ միջազգային չափանիշներով, քանի որ դատարանը հիմնվել է բացառապես նախաքննության մարմնի ներկայացրած փաստերի վրա` անտեսելով մեր կողմից ներկայացրած փաստերն ու ապացույցները»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Նանա Մուրադյանի եւ Իրինա Ղազարյանի փաստաբանը` Հայկուհի Հարությունյանը:
