ՍԵԴԱ ՍԱՖԱՐՅԱՆԸ ԿԱՌԱՋԱԴՐՎԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ
Կառավարության նիստի հունիսի 30-ի օրակարգում է նաև Սահմանադրական դատարանի դատավորի առաջադրման հարցը:
Գործադիրը պատրաստվում է պաշտոնում առաջադրել փաստաբան Սեդա Սաֆարյանին։
Նշենք, որ Սաֆարյանը 1991 թվականից զբաղվում է փաստաբանական գործունեությամբ։ ընդգրկված է եղել հանրային մեծ հետաքրքրություն ունեցող գործերում։ Դրանցից է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ դատավարությունը։