Սելթիկի դարպասապահը փողոցում հարձակման է ենթարկվել այլ ֆուտբոլիստի կողմից
«Սելթիկի» դարպասապահ Լուկաշ Զալուսկան փողոցում հարձակման է ենթարկվել մեկ այլ ֆուտբոլիստի կողմից, ով հանդես է գալիս շոտլանդական Պրեմիեր լիգայում։ Այդ ֆուտբոլիստի անունը չի հրապարակվում։
Ինչպես տեղեկացնում է rmsport.am-ը, լեհ դարպասապահի մոտ արձանագրվել է գլխի վնասվածք եւ արյան կորուստ։ Ոստիկանությունը զբաղվում է տեղի ունեցածի քննությամբ։ Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան Էշթոն լեյն փողոցում։ Հայտնում են, որ բացի հարձակում իրականացրած խաղացողից քննվել են եւս երկու ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է «Daily mail»-ը։