Աշխարհահռչակ երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևն ընդունելու կապակցությամբ: «Շնորհակալ եմ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին ԱՄՆ-ի պատմությունը և Հայոց ցեղասպանությունը պատշաճ կերպով բնութագրելու համար` ի հիշատակ իմ նախնիների և նրանց բոլոր զոհված հարազատների: Ցեղասպանությունը երբեք չպետք է օգտագործվի քաղաքական նպատակահարմարության համար կամ բռնակալին ավելի շատ ուղղաթիռ վաճառելու համար: Սա ավելի դժվար կդարձնի Թուրքիայի հետ այս հարցում ԱՄՆ Պետդեպարտամենտի հետագա հարաբերությունները, չնայած համոզված եմ, որ նրանք կփորձեն: Կարևոր է, որ կան տնտեսական պատժամիջոցներ՝ կապված Սիրիա Թուրքիայի ապօրինի ներխուժման հետ: Սենատի բանաձևը հաջորդն է»: