Սեփական զինվորից անտեղյակը ճշգրիտ թվերով ասում է, թե թշնամին ինչ կորուստ ունի. Քրիստինա Նազարյան
Քրիստինա Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Храшкнери еркир Наирян
Երեկ Էդուարդ Աղաջանյանն ասում էր 15 զոհ ունենք:
Վարչապետի աթոռը գերևարածի ընտանեկան թերթիկը այլ թվեր էր ասում:
ՊՆ- ասում էր 1 զոհ ունենք:
Հիմա`
մեր ՊՆ-ն հայտնում է, որ հայկական կողմն ունի 1 զոհ, 13 գերևարված, ևս 24 զինծառայողի հետ կապը կորել է:
Բայց սրան զուգահեռ նաև ասում է, որ հակառակորդն ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող:
Այսինքն սեփական զինվորից անտեղյակը ճշգրիտ թվերով ասում է թե թշնամին ինչ կորուստ ունի:
Ո՞նց էլի
Հաա, երևի ազր.մամուլու՞մ են կարդացել: Բայց դա էլ անհավանական է, քանի որ նրանք էլ են սովորաբար թաքցնում են իրականությունը:
Հիմա ո՞նց ստացվեց, որ սեփական 24 զինվորից անտեղյակները տեղյակ են հակառակորդի կորուստներից:
Բայց դա այլևս զարմանալի չի, քանի որ օրեցօր ուժգնացող տոտալ «բառդակն» ու անտերությունը այլ բան չեն ենթադրում:
Կապը կորցրած 24 զինծառայողները, հուսով եմ, ողջ են:
Սպասենք, գուցե մեր ՊՆ-ն` հակառակորդի զոհերը հաշվելուց հետո, վերջիվերջո կզբաղվի մեր զինվորների ճակատագրով...»: