Սեփոյանի հայրը դեռևս շոկի մեջ է
Հանքավանում երեք անձի սպանության մեջ կասկածվող՝ 27-ամյա Հայրապետ Սեփոյանի հայրը` Գագիկ Սեփոյանը գտնվում է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, նրա վիճակը միջին ծանրության է: «Դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդ է ստացել: Հիմա վիճակը լավ է, տեսողության հետ կապված խնդիրներ կարող էր առաջանալ, բայց ամեն ինչ լավ է, վտանգն անցել է»-Fnews.am-ին ասացին բժշկական կենտրոնից: Այնտեղից մեզ միայն տեղեկացրեցին, որ նա դեռևս չի ցանկանում դեպքի մասին զրուցել, հոգեպես ծանր վիճակում է գտնվում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ի երեկոյան կրակոցներ էին նչել Հանքավանի «Տաք ջուր» կոչվող տարածքում, ինչի հետևանքով մահացել էին եղբայրներ 25-ամյա Վարդան եւ 35-ամյա Վահե Գալստյանները, նրանց ընկեր, 27-ամյա Արմեն Հովհաննիսյանը:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նոյեմբերի 17-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանություն), 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ռազմամթերքի ձեռք բերել, պահել)։