Սեպտեմբերյան ագրեսիայի գործով 11 մեղադրյալ կա, մեծ մասը կալանավորված է. Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանական սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ հայկական զինված ուժերի գործողություններին առնչվող քրեական գործերով 11 մեղադրյալ կա։ Այս մասին Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ նշելով, որ նրանց մեծ մասը կալանավորված են։
Արգիշտի Քյարամյանը տեղեկացրել է, որ գործերից 4-ն արդեն ուղարկվել են դատարան։ Մեղադրյաները միջին օղակի սպաներ եւ զինծառայողներ են։
«Ըստ ուղղությունների ենք քննությունն իրականացնում, բաժանումն ըստ մարզերի է` Գեղարքունիքի, Սյունիքի եւ Վայոց Ձորի ուղղություններ»,– նշել է Քյարամյանը։
ՔԿ նախագահի խոսքով՝ 17 վարույթ է նախաձեռնվել, որոնց մեծ մասը հետագայում միավորվել են մեկ վարույթում։
Արգիշտի Քյարամյանը տեղեկացրել է նաեւ, որ ադրբեջանական ագրեսիային առնչվող 22 վարույթ է նախաձեռնվել, որոնք հետագայում միացվել են մեկ վարույթում։ Մեղադրյալներ չկան։
Սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով հայկական կողմից կա շուրջ 600 տուժած անձ։