Սեքսուալ բնույթի բռնի գործողությունների համար հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն
Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 19-ին, ժամը 11.30-ին, կամավոր բաժին է ներկայացել 37-ամյա Քրիստ Կ.-ն: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա դեկտեմբերի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) 1-ին մասի մեղադրանքով:
