Սեռական շահագործման գործով նիստը հետաձգվեց` կրկին պաշտպաների բացակայության պատճառով
Սեռական շահագործման նպատակով կանանց թրաֆիքինգի գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց` ամբաստանյալ Հերիքնազ Խաչատրյանի երկու պաշտպանների բացակայության պատճառով:
Դատարանը, նախագահությամբ Արշակ Վարդանյանի, ներկաներին տեղեկացրեց, որ պաշտպաններ Հրանտ Գևորգյանը և Մերուժան Մկրտչյանը պատշաճ կարգով ծանուցվել են, սակայն դատական նիստին չեն ներկայացել։ Նշենք, որ նախորդ դատական նիստին պաշտպանները ևս չէին ներկայացել:
Այսօր դատարանն ապահովել էր գործով ամբաստանյալ Հերիքնազ Խաչատրյանի քրոջ՝ Բավական Խաչատրյանի ներկայությունը, ով սեռական շահագործման նպատակով մարդկանց հավաքագրելու համար 2014թ. դատապարվել է 11,5 տարվա ազատազրկման: Ընդ որում՝ նրան դատարանում հարցաքննելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրել էր պաշտպանական կողմը:
Ըստ մեղադրանքի՝ Հերիքնազ Խաչատրյանը, բնակվելով Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում, ինչպես նաև Նելլի Ներսիսյանի ղեկավարությամբ զբաղվելով մարմնավաճառությամբ, միավորվելով վերջինիս և Հայաստանում բնակվող իր ավագ քրոջ՝ Բավական Խաչատրյանի, հետ, անդամագրվել է մարդկանց շահագործման նպատակով ստեղծված կազմակերպված խմբին, որի ղեկավարն է Նելլի Ներսիսյանը:
մանրամասն՝ pastinfo.am-ում