Սերժ Սարգսյանն «Աբսալյուտնո» տեղյակ չի եղել. Զորի Բալայանն` աղմկահարույց նամակի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված Զորի Բալայանի նամակից Սերժ Սարգսյանը «բացարձակապես տեղյակ չի եղել»: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտարարեց հենց ինքը` Զորի Բալայանը: Հարցին` նամակը հրապարկելուց հետո էլ Սերժ Սարգսյանն իր հետ չի՞ կապվել, Բալայանը արձագանքեց` «Աբսալյուտնո»: Բալայանի բաց նամակին չի արձագանքել նաեւ ինքը` հասցեատերը` Վլադիմիր Պուտինը: «Դեռ ոչ, չի արձագանքել...Ես նամակում էլ գրել եմ, որ եթե անգամ չարձագանքի էլ, ես այդ նամակը պետք է գրեի»,-շատ կարճ արձագանքեց Բալայանը: Դիտարկմանը, որ տրամաբանորեն նամակը ոչ միանշանակ արձագանք է ստացել սոցիալական ցանցերում եւ առհասարակ, Զորի Բալայանը նշեց. «Դա բնական է ստեղծված իրավիճակում: Ես բաց նամակ ժամանակին գրել եմ Բրեժնեւին` Սերո Խանզադյանի, Սիլվա Կապուտիկյանի հետ , ես բաց նամակ գրել եմ Գարբաչովին...Լավ, վերջ...»:
