Սերժ Սարգսյանն թոռնուհու հետ դիտել է «Անահիտ» մուլտիպլիկացիոն ֆիլմը
Նախագահ Սերժ Սարգսյանն «Մոսկվա» կինոթատրոնում թոռնուհու հետ դիտել է Ղ. Աղայանի հեքիաթի հիման վրա ստեղծված «Անահիտ» լիամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմը: Անիմացիոն մուլտֆիլմը, որի պրեմիերան այսօր էր, ստեղծվել է «Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոց» ՀԿ-ի կողմից՝ ավանդական նկարչական մուլտիպլիկացիայի տեխնոլոգիայով և եռաչափ գրաֆիկայի կիրառմամբ: Մուլտֆիլմի արտադրությունն իրականություն է դարձել ՀՀ մշակույթի նախարարությանաջակցությամբ՝ 2010-2014թթ. կինոնկարների արտադրության ծրագրի շրջանակներում: