Սերժ Սարգսյան-Սեյրան Օհանյան առերեսում է տեղի է ունեցել
«Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով` Սերժ Սարգսյանի հարցաքննություններից մեկի ժամանակ տեղի է ունեցել առերեսում Սեյրան Օհանյանի հետ։ «Լուրերը, թե Ս. Օհանյանը ցուցմունք է տվել Սերժ Սարգսյանի դեմ, չեն համապատասխանում իրականությանը, ավելին` տեղյակ ենք, որ Օհանյանն ասել է` Սերժ Սարգսյանը եղել է իմ գերագույն հրամանատարը։ Մի խոսքով` Սեյրանն իրեն ճիշտ է պահել»,- ասաց Ս. Սարգսյանին մոտ կանգնած մեր աղբյուրը` նաև որոշ մանրամասներ հաղորդելով. «Նախիջևանի երկաթգծի քանդման, «վաճառքի» հետ կապված՝ Սերժ Սարգսյանը քննչականին ասել է` հա, հասկացանք, ես վնասատուն եմ, իսկ տուժողն ո՞վ է։ Իրեն չեն արձագանքել, քանզի տուժողն Ադրբեջանն է»: Նույն աղբյուրի փոխանցմամբ` երկաթգծերի վաճառքի գումարին այն օրերին զենք է գնվել բանակի համար. «Բոլոր դեպքերում, չի բացառվում, որ վերջնահաշվում Սերժ Սարգսյանը կարող է և կալանավորվել՝ կարծես ամեն բան դրան է տանում»:
Մանրամասները՝ թերթի համարում:
