Սերժ Սարգսյանի «հարցաքննությունը» հետաձգվում է. «Հրապարակ»
«Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը մինչև տարեվերջ, հակառակ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոստումներին, չի հրավիրի Սերժ Սարգսյանին, Սեյրան Օհանյանին և Յուրի Խաչատուրովին․ այս մասին մեր զրույցում խոստովանեցին հանձնաժողովի անդամները՝ ասելով, որ գուցե եկող տարվա մեջ նրանց ծանուցագրեր ուղարկեն։
Հանձնաժողովը, ըստ ամենայնի, չի ստացել այնպիսի «կասկածելի» տեղեկատվություն, որոնք պետք է պարզաբանեն նշված անձինք։ Հիշեցնենք, որ նախորդ քառօրյայի ընթացքում ԱԺ-ն երկարացրեց հանձնաժողովի գործունեության ժամկետը ևս 6 ամսով, այսպես ասած՝ սուրը նրանց գլխին կախած պահելով»:
Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: