Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը այս շաբաթ կհանդիպեն
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Նախագահական նստավայրին մոտ կանգնած մեր աղբյուրներրը հայտնում են, թե Սերժ Սարգսյանը համաձայնվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպել այս շաբաթ՝ Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում»:
Թերթի աղբյուրները փոխանցում են, որ հանդիպում կազմակերպելու նախաձեռնությունը պատկանում է ԱՄՆ պետքարտուղար Զոն Քերիին: Օգոստոսի 8-ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կազմակերպած հանդիպումից հետո ԱՄՆ-ի համար կարևոր է Սարգսյան-Ալիև նոր հանդիպում կազմակերպել պրոցեսից մեկուսացվածի վիճակում չհայտնվելու համար: Ու քանի որ դեռևս վերջնական հայտնի չէ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կմեկնի՞ Քարդիֆ թե ոչ, Սարգսյան-Ալիև նոր հանդիպումը կասկածի տակ է: Չնայած մեր տեղեկություններով, Ալիևը նախնական համաձայնություն տվել է»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
