Սերժ Սարգսյանը բացեց չակերտները
«ՉԻ»-ն գրում է.
Սերժ Սարգսյանի՝ Bloomberg գործակալությանը տված հարցազրույցը օրվա երկրորդ կեսին իսկական տեղեկատվական ռումբի էֆեկտ թողեց ընթերցողների շրջանակներում։ Գրեթե բոլոր էլեկտրոնային կայքերում Սարգսյանի հարցազրույցի թարգմանությունը հայտնվեց ամենաընթերցվածների մեջ, սոցիալական ցանցերում սկսեցին ստատուսներ ու մեկնաբանություններ գրվել այս առիթով։ Հարցազրույցն ինֆորմացիոն առումով գերհագեցած էր։ Այստեղ Սերժ Սարգսյանը խոսել էր այն ամենի մասին, ինչից հասարակությունը տեղյակ է եղել բամբասանքի, բայց ոչ երբեք պաշտոնական հաստատման մակարդակով։
Հարցազրույցի գլխավոր մեխերը հետևյալն են՝ 2011 թվականին Հայաստանը համաձայնել է հանձնել 5 ազատագրված տարածքներ՝ առանց ԼՂ կարգավիճակը ճշգրտելու։ Երկրորդ՝ Հայաստանը քառօրյա պատերազմի ժամանակ տարածքներ է կորցրել։ Երրորդ՝ հակամարտության գոտում ռուս խաղաղապահների համար տեղ չկա։ Չորրորդ՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմը կարող է վերսկսվել «ցանկացած պահի», և հակամարտությունը բանակցային ճանապարհով կարգավորելու «հեռանկարը մեծ չէ»։
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում։
