1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Սերժ Սարգսյանը հեռանո՞ւմ է. նրա նոր ակնարկը

«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել ժողովրդագրական խնդիրների վերաբերյալ՝ դրա ընթացքում անդրադառնալով մայիսի 18-ին խորհրդարանում իր ծրագրային ելույթում հնչեցրած նպատակին՝ 2040 թվականին ունենալ 4 միլիոն բնակչությամբ Հայաստան: Մայիսի 18-ի այդ ելույթի հանրային արձագանքի գերակշռող մեծամասնությունն այն էր, որ դա ոչ թե հեռացող, այլ մնացող պաշտոնյայի ելույթ էր, որով Սերժ Սարգսյանը ցույց տվեց, թե ամենեւին չունի իշխանության ղեկը թողնելու մտադրություն:

Նախօրեին տեղի ունեցած խորհրդակցությանն անդրադառնալով իր մայիսի 18-ի ելույթի, թերեւս, առանցքային, թիրախային խնդրին՝ 4 միլիոն բնակչությամբ Հայաստանի տեսլականին, Սերժ Սարգսյանն արել է մի հայտարարություն, որն ունի բավականին ուշագրավ տողատակ նրա քաղաքական ծրագրերի կամ պլանների առումով: «Նախանշված թիրախային նպատակին հասնելը (Սարգսյանի համոզմամբ) պետք է լինի Հայաստանի բոլոր իշխանությունների խնդիրը, եւ 2040 թվականից հետո էլ ժողովրդագրական իրավիճակի շարունակական բարելավումը պետք է նույնչափ կարեւորվի», ասված է նախագահական նստավայրի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ, որը պատմում է խորհրդակցության մասին:

Ի՞նչ է նշանակում «բոլոր իշխանություններ» արտահայտությունը: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը խոսում է կամ ակնարկում այն մասին, որ մինչեւ 2040 թվական նախանշված նպատակին հասնելու ճանապարհին Հայաստանում չի լինելու մեկ՝ անփոփոխ իշխանություն, այլ լինելու են «բոլոր իշխանություններ», այսինքն՝ մի քանի՞սը:

Հայաստանում կարծես թե 25 տարի շարունակ եղել է անփոփոխ իշխանություն, հետեւաբար՝ ինչո՞ւ չի կարող լինել եւս 23 տարի: Այսինքն՝ զուտ հայաստանյան պրակտիկայի պայմաններում արդեն Սարգսյանի հայտարարությունը ստանում է որոշակի արտառոց երանգ, այն իմաստով, որ առաջիկա 23 տարիներին նա, այդուհանդերձ, գոնե տողատակում ենթադրում է իշխանափոխություն:

Բանն այն է, որ թե՛ մայիսի 18-ի ելույթում, թե՛ ընդհանրապես իր վերջին շրջանի ելույթներում Սարգսյանը ոչ միայն չի կրկնել հեռանալու մտադրության մասին 2014 թվականի հայտնի խոսքը, այլ հակառակը՝ արել է բազմաթիվ թափանցիկ եւ մշուշոտ ակնարկներ, որ չի պատրաստվում թողնել իշխանության ղեկը, թողնել առաջին դեմքի կարգավիճակը: Եվ ահա, այդ հայտարարությունների ֆոնին, այսինքն՝ մնալու մտադրության մասին տարատեսակ ակնարկների ֆոնին, Սերժ Սարգսյանը հանկարծ ակնարկ է անում, որ Հայաստանում մինչեւ 2040 թվական կլինեն «բոլոր իշխանություններ», այսինքն՝ իշխանությունը չի լինի միայն ինքը:

Այստեղ առաջանում է հարց իհարկե, թե ո՞ր պահից ինքն այլեւս չի լինի իշխանություն՝ հենց 2018-ի ապրիլի՞ց, երբ վայր կդնի նախագահի լիազորությունը, թե՞ ավելի ուշ, երբ ինչ-որ մի օր այլեւս վայր կդնի նաեւ վարչապետի լիազորությունը:

Միեւնույն ժամանակ, ինքնին հետաքրքիր է այն, թե ինչո՞ւ է Սերժ Սարգսյանն ընդհանրապես որոշել ակնարկել, որ ինքն առնվազն մտադիր չէ մնալ իշխանություն մինչեւ 2040 թվականը: Ո՞ւմ համար է նրա այդ ազդակը, համակարգի ներսում գտնվողների՞, հանրությա՞ն, թե՞ արտաքին ուժային կենտրոնների: Թե՞ Սերժ Սարգսյանը համարել է, որ մնալու մտադրության մասին ակնարկները բավական շատ են հնչել, եւ ինքն այդ առումով այլեւս սկսել է, այսպես ասած, կանխատեսելի դառնալ:

Այդ իմաստով արժի, թերեւս, թույլ տալ նաեւ այնպիսի հավանականություն, որ Սարգսյանն իրականում խոսելով «բոլոր իշխանությունների» մասին՝ իրականում քողարկում է ընդամենը իր մեկ ու միակ իշխանության նպատակը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Իսրայելը կմասնակցի Եվրատեսիլ 2026-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում ներկայացվե... Սանկտ Պետերբուրգի կայարանի շրջանի «պայթյուննե... ԱՄՆ-ն աշխատում է արգելափակել Եվրահանձնաժողովի... Տե՛ր Գևորգ, անվայել է բարձրաստիճան հոգևորական... 27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան... Դեռահասները դաժան ծեծի և նվաստացման են ենթարկ... Եթե Վեհափառ Հայրապետը այսօր նման մեղք գործի, ... Իրանի գերագույն առաջնորդը նշել է Ուկրաինայի հ... Եվրոպացիներն իրենք են սկսել հեռանալ ՌԴ-ից․ Պո...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan