Սերժ Սարգսյանը ի՞նչ մեթոդներով կհամոզի Ծառուկյանին.
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես տեղեկացնում են ՀՀԿ մեր աղբյուրները` Սերժ Սարգսյանը կարծում է, որ կկարողանա համոզել Գագիկ Ծառուկյանին՝ սահմանադրական բարեփոխումների առնչությամբ փոխել իր տեսակետը: Եթե ոչ, իշխանությունները կանցնեն պլան «բ»-ին` խաղից կհանեն ոչ միայն Հովիկ Աբրահամյանին, այլև ռեպրեսիվ մեթոդներ կկիրառեն թե Ծառուկյանի մերձավորների և թե անձամբ իր` Ծառուկյանի նկատմամբ, սկսած բիզնեսից, մինչև ինչ-ինչ քրեական գործերի թարմացում:
Իր հերթին Ծառուկյանը, որը դանդաղ շտապելու մեթոդոլոգիա է որդեգրել, ինքնավստահ է, որ Ռուսաստանը, էլ առավել այս խաղում «ջոկերի» կարգավիճակում հանդես եկող Ալեքսանդր Լուկաշենկոն, դա թույլ չի տա, առավել ևս` Հայաստանի ԵՏՄ անդամակցությունից հետո: Կա մեկ խնդիր ևս:
Ինչպես տեղեկացնում են երկրորդ նախագահին մոտ կանգնած մեր աղբյուրները, եթե անգամ Սերժ Սարգսյանին հաջողվի «համոզել» Ծառուկյանին, Քոչարյանն ինքը վա-բանկ կգնա և թույլ չի տա Ծառուկյանին «համոզվել»: Ըստ նույն աղբյուրների, Քոչարյանն արդեն այս տարի կսկսի ակտիվանալ և ինչ-որ պահից կմտնի ակտիվ քաղաքականություն` փորձելով ԲՀԿ-ն և «կից» կառույցները, ընդհուպ ՕԵԿ-ը, իրենով անել»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
