Սերժ Սարգսյանը մասնակցում է Գագիկ Ծառուկյանի ֆինանսավորմամբ կառուցված եկեղեցու բացմանը
Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցում է ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կառուցված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու օծման արարողությունը, որը տեղի ունեցավ Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ կաթողիկոսի մասնակցությամբ:
Բացման արարողությանը ներկա են նաև քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, գործարարներ, նախարարներ:
Այս պահին նորակառույց եկեղեցում պատարագ է մատուցվում, իսկ բակում հավաքված են հարյուրավոր քաղաքացիներ:
