Սերժ Սարգսյանը պարզաբանել է, թե ինչու իր անունը չկա ՀՀԿ ցուցակում
Բրյուսելում Euronews-ի լրագրող Անդրեյ Բեկետովին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանն անդրադարձել է հարցին, թե արդյոք այն հանգամանքը, որ նախագահի անունը չկա ապրիլին սպասվող խորհրդարանական ընտրություններին իշխող կուսակցության ցուցակում, նշանակում է, որ նա դուրս է գալիս քաղաքականությունից:
Սերժ Սարգսյանի խոսքով՝ դա նշանակում է, որ իշխանությունը հաշվի է առել ընդդիմության բարձրաձայնած մտահոգություններն առ այն, որ խորհրդարանական ընտրություններում կօգտագործվեն իշխանական ռեսուրսները:
«Դա նշանակում է նաև, որ մենք հնարավորություն ենք ստեղծում երիտասարդների համար քաղաքականությունում իրենց դրսևորելու համար»,- հավելել է նախագահը:
Սերժ Սարգսյանը հարցազրույցի ընթացքում նաև նշել էր, որ հարկավոր է խոսել Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև համագործակցության մասին, և Հայաստանն իր օրինակով ցույց է տալիս, որ այդ համագործակցությունը հնարավոր է:
