Սերժ Թանկյանը՝ Ցեղասպանության, Երևանում կայանալիք համերգի և Քիմ Քարդաշյանի մասին (Video)
News.am-ը գրում է. Wake Up The Souls Tour շրջագայության առթիվ աշխարհահռչակ Rolling Stone ամսագիրը հրապարակել է Սերժ Թանկյանի հետ անցկացրած հարցազրույցը: Նշենք, որ Սերժ Թանկյանը System of a Down խմբի ստեղծման առաջին օրից բարձրացնում է Հայոց ցեղասպանության հարցը, և հենց նրա շնորհիվ քաղաքական և մշակութային շատ գործիչներ սկսեցին ուշադրություն դարձնել այս թեմային:Ի դեպ, System of a Down-ի պաշտոնական կայքում կարելի է տեսնել հատուկ մի քարտեզ, որտեղ նշված են Հայոց ցեղասպանությունը ճանաչած բոլոր երկրները: Խումբը կոչ է անում իր բոլոր երկրապագուներին «ստիպել» Թուրքիայի խորհրդարանին ճանաչել կատարված հանցանքը:
«Խնդիրն այն է, որ մարդիկ դեռ շարունակում են ցեղասպանություն կատարել և կարևոր չէ, որ այսօր մենք «ցեղասպանություն», «հոլոքոստ» կամ «մարդասիրական աղետ» եզրերը չենք օգտագործում, սակայն արդյունքում իմաստը չի փոխվում: Խումբը ցանկանում է, որ փոփոխություններ տեղի ունենան, և մենք ցանկանում ենք լինել այդ փոփոխությունների մի մասնիկը: Մենք ցանկանում ենք, որ ճանաչեն 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Սա հնարավորություն է տալիս հավատալ նրան, որ մարդկությունը, ի վերջո, կդադարի սպանել ինքն իրեն:
Խմբի բոլոր անդամները ցեղասպանությունը վերապրած մարդկանց ժառանգներն են: Շատ տրամաբանական կլիներ, որ մեր՝ այս հարցի լուծմանն ուղղված ամբողջ աշխատանքը վերջապես իր արդյուքն ունենա: Թուրքիան պետք է լուրջ մոտեցում ցուցաբերի իր պատմությանը: Հարցը միայն հայերի, հույների և ասորիների մասին չէ, այլ թե ինչ է այժմ կատարվում աշխարհում: Ոչ ՄԱԿ-ի, ոչ էլ ԱՄՆ-ի հովանու տակ գտնվող միջազգային կազմակերպությունները կամ մեկ այլ պետություն չի կարող միջոցներ, բանաձևեր կիրառել, որոքն հնարավորություն կտան դադերցնել ու կանխել, ինչպես նաև դատապարտել նման ոճրագործությունները:Սիրիայի Դեր Զորում ISIS-ի զինվորները սպանել են հազարավոր անմեղ մարդկանց և դրանից արդեն անցել է 100 տարի, խորհրդանշական է, այնպես չէ՞:
մանրամասները` սկզբնաղբյուրում