Սերգեյ Մինասյանը` Վրաստանում ՀՀ դեսպան
«Հրապարակ».Մեր աղբյուրի փոխանցմամբ` քննարկվում է Վրաստանում ՀՀ դեսպանի հարցը։ Չնայած շրջանառվում է Հերմինե Նաղդալյանի անունը, սակայն, մեր տեղեկություններով, նա հրաժարվել է առաջարկից, այժմ քննարկվում է «Կովկաս» ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի վարիչ Սերգեյ Մինասյանի հարցը՝ քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու: «Իսկ ի՞նչ է անելու Յուրի Վարդանյանը. կանչեցիք Ամերիկայից, բերեցիք Հայաստան՝ սպորտի նախարար, հետո ուղարկեցիք Վրաստան»,- հարցրինք մենք։ «Նախ 10 տարի բավականին լուրջ, սոլիդ պաշտոնների է եղել Յուրան, եւ, ապա, իր մասով որոշում այս պահին չկա»: Հիշեցնենք, որ օլիմպիական չեմպիոնն առողջական լուրջ խնդիրներ էլ ունի։
