Սերգո Կարապետյանը ոսկե մեդալով է պարգևատրել գյուղատնտեսության հետ կապ չունեցող պատգամավորին.
Հրապարակ թերթը գրում է. Աժ ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանի 60-ամյակը, բացի 2 օր ու գիշեր քեֆ անելուց և այդ ընթացքում խորոված անողներից երկուսին այրվածքներով հիվանդանոց տեղափոխելուց, նշանավորվել է նաև պարգևներով: Պարզվում է՝ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը «գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և ծննդյան 60-ամյակի առթիվ» պատգամավորին պարգևատրել է «Գյուղատնտեսական նվաճումների» համար ոսկե մեդալով: Պատգամավորի կենսագրության մեջ փորձեցինք որևէ կապ գտնել գյուղատնտեսության հետ: Ապարդյուն:
Նա մասնագիտությամբ ճարտարագետ, մեխանիկ է, աշխատել է մոնտաժային ձեռնարկությունում, երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարանում: Գյուղատնտեսության հետ միակ կապը թերևս էշերի կոլեկցիան է, մեկ էլ Աժ-ի գյուղատնտեսական և բնապահպանական հանձնաժողովի անդամ լինելը: Սակայն պետք չէ զարմանալ ՝ Հայաստանում ամեն ինչ արժեզրկվել է մեդալները, կոչումները, դիպլոմները, գիտական աստիճանները: Այնպես որ, մի հատ ավել-մի հատ պակաս՝ ոչինչ չի փոխվում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
