Սերյոժա Ավետիսյանը, հնարավոր է, ճանաչել է Պերմյակովին
Shabat.am-ը գրում է. Հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը գյումրեցի ընտանիքի սպանդի մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործելաոճի մեջ տեսնում է մի քանի անհասկանալի հանգամանքներ։ Նախևառաջ նա նշում է, որ ընդամենը մեկ ամսվա զինծառայողը չէր կարող այնքան լավ տիրապետել անծանոթ քաղաքի տարածքին, որ զորամասից այդքան հեռու գտնվող տան ճանապարհը միանգամից գտներ։ Ըստ նրա՝ անհասկանալի է նաև, թե ինչու հենց այդ ընտանիքը։
Ըստ նրա՝ Պերմյակովի արած հանցագործությունը կամ խելագարը կաներ կամ էլ նախօրոք պատրաստված է եղել, և այստեղ պատահականություն չկա:
«Անհասկանալի է նաև, թե ինչպես է, որ այդքան աղմկոտ կալաշնիկով տեսակի զենքի ձայնը որևէ մեկը չի լսել»,-հավելում է նա։
մանրամասները` սկզբնաղբյուրում
