Սերյոժան 7-րդ զոհն էր, 8-րդ զոհը չպետք է լինի. Միքայել եպիսկոպոս Աջապահյան. Հրապարակ
Երեկ, 6 ամսական Սերյոժայի հոգեհանգստի արարողության ժամանակ, ամենահուզիչ խոսքն ասել է հոգեհանգստյան կարգը մատուցող Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը. «Սերյոժան 7-րդ զոհն էր, 8-րդ զոհը չպետք է լինի: Ոչ մեկի ձայնը չպետք է բարձրանա, առավել եւս՝ ձեռքը: Մենք բոլորին պետք է ցույց տանք, որ հզոր ժողովուրդ ենք, ինչն ապացուցեցինք վերջին օրերին: Սա համազգային ողբերգություն էր, եւ սրանով պետք է փակենք ողբերգության այս էջը: Ցավ կա, վիշտ կա մեր սրտերում: Ես կուզեի լինել պարզ մարդ, եկեղեցու անկյունում աղիողորմ լացել, բայց իմ պարտականությունն այսօր ձեզ բոլորին մխիթարելն է: Սուրբ Հոգով մխիթարվենք: Ուրախ եղեք, որ մենք բարեխոսներ ունեցանք երկնքում` ի դեմս Ավետիսյանների»:
