«Սևան» ՔԿՀ մի շարք աշխատակիցներ ենթարկվել են կարգապահական պատասխանատվության
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի 2017 թվականի հունվարի 20-ի հրամաններով «Սևան» քրեակատարողական հիմնարկի մի շարք աշխատակիցների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր: Մասնավորապես, ծառայողական քննությունների արդյունքներով ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունները վերազանցելու համար ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետի, նրÕ ¡ տեղակալի, անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալի, ինչպես նաև պատասխանատու հերթապահի նկատմամբ կիրառվել են «խիստ նկատողություն» և «նկատողություն» կարգապահական տույժերը:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։